Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Մարսի վրա ձյուն է տեղում

Մարսի վրա ձյուն է տեղում
03.01.2014 | 14:15

Ռեակտիվ շարժիչ լաբորատորիայի գիտնականները պնդում են, որ Մարսի բևեռների վրա երկու օր իսկական ձյուն է տեղում, որը մասամբ նմանվում է բևեռային կափարիչների (թեև նշենք, որ ձյունն այնքան էլ նման չէ այն ձյանը, ինչպիսին տեղում է Երկրի վրա): Սովորական ձյան փոխարեն այնտեղ երկնքից թափվում է սառեցված ածխածնի երկօքսիդ, որը մարդիկ անվանում են չոր սառույց: Եվ պարզվել է, որ Մարսի վրա բևեռային կափարիչների 95 տոկոսը բաղկացած է հենց այդ չոր սառույցներից: Թեև գիտնականները խոստովանում են, որ այդ մասին նրանք վաղուց գիտեին, մինչդեռ ոչ ոք այդ ածխածնի երկօքսիդի մասնիկներից մոլորակի մակերևույթի վրա երբևէ չի տեսել: Պատճառն այն է, որ մերձակա մոլորակի ձմեռները շատ խիստ են, և տիեզերական ապարատներն այնտեղ աշխատել պարզապես չեն կարողանում: Սակայն մարսյան ուղեծրից ձյան հաստությունը հնարավոր է չափել: Դրա համար գիտնականները նախ որոշել են ամպերի հաստությունը, ապա գնահատել, թե որքան չոր սառույց կարող է լինել նրանց վրա: Դիտարկման արդյունքում պարզվել է, որ մարսյան ձյունը թեթևակի նման է իր երկրային ձյան անալոգիային: Բանն այն է, որ արտաքին մոլորակի փաթիլների տրամագիծը կազմում է միլիմետրի միայն մեկ տասներորդ մասը, այնպես որ՝ այն կարծես ավելի շատ նման է սառցե փոշու:

Ամերիկյան Curiosity սարքը Մարսի վրա գտել է քաղցրահամ լճի գոյությունը հաստատող մի ապացույց: Ռեակտիվ շարժիչ լաբորատորիայի փորձագետները դեռևս 2013-ի դեկտեմբերի 10-ին ուսումնասիրել են հողը և հայտարարել հետազոտության արդյունքների մասին: Նրանք հաստատել են, որ լիճը գոյություն է ունեցել Gale խառնարանում ավելի քան երեք ու կես միլիարդ տարի առաջ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2557

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ